21/05/2026

EU – Armenia

Համաներում կլինի՞

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածո Արամ Վարդևանյանը ընտրողներին կոչ է արել հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին և գնալ իրենց ընտրատեղամաս՝ արտահայտելու սեփական դիրքորոշումը։

Նա նշել է, որ քաղաքացիների մասնակցությամբ հնարավոր է վերականգնել ներքին համերաշխությունը և վերջ տալ հասարակության մեջ առկա լարվածությանը։ Վարդևանյանի խոսքով՝ անհրաժեշտ է փակել քաղաքական հետապնդումների էջը և անցնել ավելի մարդասիրական մոտեցումների։

Նա ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժի տեսլականում նախատեսվում են փոփոխություններ, այդ թվում՝ համաներման գաղափարի առաջքաշում՝ որպես հասարակական համերաշխությունը վերականգնելու քայլերից մեկը. «Այո,քաղաքական հետապնդումների էջը պիտի թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն, այդ թվում հայտարարելով համաներում»: