21/05/2026

EU – Armenia

Ավստրիացի սպան Ռուսաստանի լրտես է ճանաչվել․ նոր սկանդալ. Լուսանկար

Ավստրիայի հետախուզության նախկին սպա Էգիստո Օտտը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ՝ Ավստրիայում վերջին տարիների ամենամեծ լրտեսական դատավարության շրջանակներում։

Վիեննայի դատարանը 63-ամյա Օտտին մեղավոր է ճանաչել ռուսական հետախուզության աշխատակիցներին և սնանկացած գերմանական Wirecard վճարային ընկերության փախստական ​​ղեկավար Յան Մարսալեկին տեղեկատվություն փոխանցելու մեջ, հաղորդում է BBC-ն։

Օտտը, որը հերքում է մեղադրանքները, դատապարտվել է չորս տարի և մեկ ամիս ազատազրկման։ Նրա փաստաբանը բողոքարկել է դատավճիռը։

Լրտեսական սկանդալը կրկին մտահոգություններ է առաջացրել այն մասին, որ Ավստրիան մնում է ռուսական լրտեսական գործունեության օջախ։

Լրտեսությունից բացի, Օտտը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեջ։

Դատարանը լսել է, որ նա աջակցություն է ցուցաբերել «Ռուսաստանի Դաշնության գաղտնի հետախուզական ծառայությանը՝ ի վնաս Ավստրիայի Հանրապետության»՝ 2015-ից 2020 թվականներին ոստիկանության տվյալների բազաներից հավաքելով գաղտնի տեղեկատվություն և մեծ քանակությամբ անձնական տվյալներ։

Մեղադրողները պնդում են, որ Օտտը այս տեղեկատվությունը փոխանցել է Մարսալեկին և ռուսական հետախուզության անհայտ ներկայացուցիչներին՝ դրա համար վարձատրություն ստանալով։

Ավստրիացի սպան Ռուսաստանի լրտես է ճանաչվել․ նոր սկանդալ