21/05/2026

EU – Armenia

Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում՝ ՔՊ-ի կողմից

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․

Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝

ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական,

տեղեկատվական միջոցների, տարածքների,

տրանսպորտային ու կապի միջոցների,

նյութական և

մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ստանալու նպատակով։

Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ: