ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է, որ հնարավոր է՝ Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումներ վաճառեն ընդհանուր 108,1 միլիոն դոլար արժողությամբ։
Ըստ հաղորդագրության՝ առաջարկվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը, կբարելավի Ուկրաինայի կարողությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին:
Պետքարտուղարությունը շեշտում է, որ այս սարքավորման առաջարկվող վաճառքը չի փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը և որևէ վատ ազդեցություն չի ունենա ԱՄՆ պաշտպանական պատրաստության վրա:


Բաց մի թողեք
Պետք է դադարեցնել պատերազմն իրականում, ոչ թե միայն Թրամփի սոցցանցերում․ Զելենսկի
Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ
Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը»