12/10/2026

EU – Armenia

Ադրբեջանում դեմ են Ալիևի որոշմանը․ տասնյակ ձերբակալվածներ կան

Ադրբեջանում գրանցվել են հասարակական կարգի լուրջ խախտումների դեպքեր՝ կապված պետական ​​ուսումնական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման կանոնակարգի ներդրման հետ, որը սահմանվել է Նախարարների կաբինետի համապատասխան որոշմամբ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունը վկայակոչելով։

Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Բաքվում մի խումբ անձինք կոնֆլիկտներ են ստեղծել կրթական հաստատությունների աշխատակիցների հետ՝ կապված միասնական դպրոցական համազգեստի կանոնակարգի ներդրման հետ, վնաս են պատճառել պետական ​​ուսումնական հաստատություններին և փորձել են կատարել գործողություններ, որոնք կոպտորեն խախտել են հասարակական կարգը և խոչընդոտել են երթևեկության հոսքը և կրթական հաստատությունների բնականոն գործունեությունը։

ՆԳՆ համապատասխան քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով (հասարակական կարգը խախտող գործողություններ կազմակերպելը կամ ակտիվորեն մասնակցելը)։ Այս գործով ձերբակալվել է երեսունյոթ անձ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հասարակական տարբեր խմբեր, աշակերտներ, ծնողներ և այլ քաղաքացիների ընդվզում են երկրի իշխանությունների և անձամբ Ալիևի որոշմամբ՝ կրթական հաստատություններում հիջաբի կրումն արգելող որոշման դեմ։ Հատկանշական է, որ այդ որոշման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Թուրքիայում։