Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Շինարարների փողոցի տնտեսվարողները՝ դժգոհություն հայտնելով իրենց գույքի հնարավոր ապամոնտաժման կապակցությամբ։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ քաղաքապետարանի ներկայացրած՝ գերակա շահի հիմնավորմանը չեն վստահում, քանի որ իրենց այդ մասին հավաստող փաստաթուղթ չեն ներկայացրել։
Տնտեսվարողները պահանջում են հանդիպում քաղաքային իշխանությունների հետ՝ հարցը քննարկելու և փոխադարձ համաձայնության գալու նպատակով։ Նրանց խոսքով՝ եթե անգամ մեկ անձ համաձայն չլինի առաջարկվող պայմաններին, պետք է ժամանակ տրամադրվի դատարան դիմելու համար։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ քաղաքապետի որոշմամբ վտանգվում է տարիների ընթացքում իրենց ստեղծածը։ Նրա խոսքով՝ քաղաքապետն ինքը պետք է նախաձեռներ հանդիպում՝ բացատրելու, թե ինչու է նախատեսվում ապամոնտաժել տնտեսվարողների գույքը, մինչդեռ այժմ հանդիպում պահանջում են հենց իրենք։
«Քաղաքապետն ուզում է իր մի որոշմամբ մեր՝ տարիներով ստեղծածը ոչնչացնել, ինքը պետք է խնդրի մեզ հետ հանդիպում, որ բացատրի, թե ինչի համար է մեր գույքը քանդում, բայց հիմա մենք ենք պահանջում հանդիպում նրա հետ»,- նշել է նա։

Բաց մի թողեք
Բեյջի թելը՝ 1250 դրա՞մ` բյուջեից կատարված անհարկի ծախսերի հարցը
Երկու օրում «3+3»-ը երկու անգամ վերադարձավ տարածաշրջանային դիվանագիտության օրակարգ
Վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել