ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է վերսկսելու Իրանի դեմ հարվածները։ Նա հիասթափված է բանակցությունների ընթացքից։
Այս մասին հայտնում է Axios պարբերականը։
Համաձայն հաղորդման, նախագահ Թրամփը խորհրդակցություններ է անցկացրել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆի եւ վարչակազմի մյուս անդամների մասնակցությամբ, որի ընթացքում նրան զեկուցել են բանակցությունների վիճակի մասին, ներկայացնելով նաեւ այն սցենարները, որոնք գործարկվելու են, եթե բանակցությունները ձախողվեն։
Վերջին օրերին, ըստ պարբերականի, Թրամփն ավելի ու ավելի է հիասթափվում բանակցություններից։

Բաց մի թողեք
Պետք է դադարեցնել պատերազմն իրականում, ոչ թե միայն Թրամփի սոցցանցերում․ Զելենսկի
Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ
Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը»