Մայիսի 24-ին, ժամը 10։09-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Բուրաստան բնակավայրի վարչական տարածքում, «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին։


Բաց մի թողեք
ԱՄՆ դեսպանատունն զգուշացնում է
ՔՊ-ի կազմակերպիչները փոխանցել են, որ հրաժարվողները կզրկվեն գումարի մյուս մասից
Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն. Տեսանյութ, Լուսանկար