Հունիսի 3-ին Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանը որոշել է հունիսի 5-ից «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Հայկ Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով 2026 թ․ փետրվարի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Հրապարակ թերթը գրել է․ Որպես որոշման հիմք՝ նշված է Հայկ Մնացականյանի դիմումը։ Դիլիջանցիներն ասում են, որ Հ․ Մնացականյանը լավ աշխատող է, սակայն աղբահանությանը հատկացված ռեսուրսները, հավաքարարների աշխատավարձն անբավարար են՝ քաղաքի սպասարկումը պատշաճ իրականացնելու համար։
Դիլիջանը շարունակում է մնալ կեղտոտ քաղաք, այդ վիճակից բողոքում են տեղի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։ Հիմա՝ ամռանը, քաղաքում աղբահանությունը վատ է կատարվում։ Դիլիջան համայնքի աղբավայրը գտնվում է միջպետական ավտոճանապարհի եզրին, այն ցանկապատված չէ, այնտեղ դիլիջանցիների կովերն են արածում՝ սնվելով թունավոր նյութերով։ Աղբավայրում հաճախ հրդեհներ են լինում, ծուխը պատում է միջպետական ավտոճանապարհը, հասնում մինչեւ քաղաք։

Բաց մի թողեք
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար
Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել