2025-ի հոկտեմբերին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում էր ներկայացրել` ընդդեմ Հայաստանի Հանրապետության, հանձին Գլխավոր դատախազության:
Հրապարակ թերթը գրել է․ Ս. Քոչարյանը պահանջում էր ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը դատախազության կողմից եւ փոխհատուցել ոչ նյութական վնասը՝ 2 մլն դրամի չափով:
Դատարանը՝ դատավոր Նելլի Հարությունյանի նախագահությամբ, 2026 թ. հունիսի 17-ին ամբողջությամբ մերժել է Ս․ Քոչարյանի հայցը։ Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ այսօր են ստացել դատարանի որոշումը, դեռեւս չի ծանոթացել դատարանի հիմնավորումներին, ապա հավելեց՝ բողոքարկելու են վերաքննիչ դատարան․ «Միանշանակ, բողոքարկվելու է ոչ միայն ներպետական ատյաններում, այլ հասկանալով ներպետական ատյանների հետ կապված խնդիրները, նաեւ պլանավորում ենք մինչեւ Եվրոպական դատարան այս հարցը հասցնել»։ Հայկ Ալումյանը նախկինում ներկայացրել է հայցադիմումի հիմքերը, նշել է, թե ինչպես է դատախազությունը խախտել իր վստահորդի անմեղության կանխավարկածը․ «Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, եւ գործը գտնվում է դատարանում: Սեդրակ Քոչարյանն ի սկզբանե պնդել է, որ այդ գործողությունները չի կատարել: Այն ընթացքում, երբ գործը նախաքննական մարմնից ուղարկվել է դատարան՝ քննության համար, դատախազը, որն այս գործով մեղադրողն է դատարանում, իսկ նախաքննության ժամանակ հսկող դատախազն էր, հարցազրույց է տվել Հայաստանի առաջին հեռուստաալիքին եւ, որպես հաստատված հանգամանք, պնդել է, որ Սեդրակ Քոչարյանը կատարել է այդ հանցագործությունները: Ոչ թե ասել է՝ մենք իրեն մեղադրում ենք այսինչ կամ այնինչ բանում, այլ հաստատված փաստ ներկայացրել է այն, ինչի վերաբերյալ դեռ դատավարություն պիտի ընթանա, դեռ դատարանը պիտի դատավճիռ կայացնի՝ արդարացման կամ մեղադրական»։
Նշենք, որ Ս. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր եւ հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները, միջոցներ տրամադրելու եւ խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն: Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո, նպատակ ունենալով քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը… ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը` գույքին օրինական տեսք տալու նպատակով, Ս. Քոչարյանն այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, տնօրինելու եւ այդ եկամուտները գույքի ձեռքբերմանն ուղղելու եղանակով: Մեղադրանք է առաջադրվել նաեւ «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսան Որսկանյանին: Քրգործը դատարան է ուղարկվել 2025թ. հունիսի 6-ին եւ դատաքննության փուլում է:

Բաց մի թողեք
Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել․ Լուսանկարներ
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
Արձագանքի երկու տեսակ