ԱՄՆ պետքարտողար Մարկո Ռուբիոն Հայաստանից հեռանալուց հետո արարողակարգային նվեր է ուղարկել Արարատ Միրզոյանին։
«Հրապարակ» թերթը գրում է. Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Արարատ Միրզոյանը հենց Զվարթնոց օդանավակայանում կարճ հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ժամանակ փաստաթղթեր ստորագրվեցին։
Այս հանդիպումից օրեր անց ԱՄՆ դեսպանությունից ՀՀ-ին են փոխանցվել ԱՄՆ պետքարտուղարի անունից Միրզոյանին հասցեագրված արարողակարգային նվերներ՝ ափսե և թաս։ Այս նվերները ԱԳՆ են հասել հունիսի 10-ին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ ափսեն և թասը «Salisbury Pewer» ապրանքանիշի են և պատրաստված են անագից։ Ափսեն գնահատվում է 175 հազար 200 դրամ, իսկ թասը՝ 91 հազար 280 դրամ։
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց ստացած թանկարժեք նվերների հայտարարգրումն իրականացվում է օրենքի պահանջով։

Բաց մի թողեք
Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել․ Լուսանկարներ
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
Արձագանքի երկու տեսակ