Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին։ Մայիսին տեղական մարմինների ընտրություններում Լեյբորիստական կուսակցության պարտությունից հետո դա սպասելի էր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սթարմերի հրաժարականի առթիվ հիշել է Երկրորդ համաշխարհային պատերազմում անգլո-ամերիկյան համագործակցությունը և ափսոսանք հայտնել, որ Մեծ Բրիտանիան Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմին չի մասնակցել։
Ռուսաստանում նախապես Սթարմերի հրաժարականի առթիվ, կարծես, ուրախ էին։ Մոսկվան Ուկրաինայի հարցում Լոնդոնից դժգոհ է դեռևս վարչապետ Ջոնսոնի ժամանակներից։ Սթարմերի հրաժարականը, սակայն, Լեյբորիստական կուսակցությանը չի զրկում նոր կառավարություն ձևավորելու իրավունքից։
Այդ իմաստով Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում սկզբունքային նոր դիրքորոշում, ամենայն հավանականությամբ, չի դրսևորի։
Բայց մինչ լեյբորիստները կուսակցության նոր առաջնորդ և վարչապետի թեկնածու կընտրեն, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկել է «երկրում ժողովրդավարության վրա Իսրայելի ազդեցության» հարցը։
Այդ մասին գրել է Israel Inside-ը, որի տեղեկացվածությամբ՝ «խնդիրը օրակարգ է բերվել 100 հազար բրիտանացիների ստորագրությամբ հանրագրի հիման վրա»։
Թե ինչո՞ւ է հարյուր հազար բրիտանացու մտահոգել Միացյալ թագավորության հանրային-քաղաքական կյանքին Իսրայելի ազդեցությունը, կարելի է, թերևս, բացատրել Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության նկատմամբ Մեծ Բրիտանիայի անհանգստությամբ։
Ուշագրավ է, որ բրիտանական խորհրդարանի անկախ պատգամավոր Ադամը հայտարարել է, որ կառավարության «25 անդամներից 13-ը, 650 պատգամավորից 180-ը վճարվում են Իսրայելի կողմից և պաշտպանում են նրա շահերը», իսկ էթնիկ արաբ պատգամավոր Այուբ Խանը բացահայտ կոչ է արել «հրեաների հետ զգույշ լինեն, քանի որ նրանք Գազայում ցեղասպանություն են իրականացրել»։
Բրիտանական խորհրդարանում հնչած «հակասեմիտական հայտարարությունները» ուշագրավ են Իսրայելի հասցեին ԱՄՆ փոխնախագահ Վենսի վերջին հայտարարության համատեքստում։ Նա Նաթանյահուի կառավարությանը խորհուրդ է տվել հաշվի առնել, որ աշխարհում Իսրայելի մեկ դաշնակից է մնացել, և դա Միացյալ Նահանգներն է։
Որքանո՞վ է «արաբական մաֆիան» ազդում պաշտոնական Լոնդոնի արտաքին քաղաքականությանը, բարդ է ասել։ Իսկ ահա ամերիկյան մամուլի կողմից արձանագրվել է, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին «մեծ աջակցություն են ցուցաբերել նաև էթնիկ արաբները»։
Մեծ Բրիտանիան մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կառավարել է Պաղեստինը և, բնականաբար, Մերձավոր Արևելքում սեփական շահերն ունի։
Ո՞վ կգլխավոր Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը, դրանից Լոնդոնի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվելու։ Բայց եթե Ուկրաինայի հարցում լեյբորիստները մնալու են Ռուսաստանի «թշնամի», միանշանակ չէ, որ Իրանում և առհասարակ Մերձավոր Արևելքում Լոնդոնը և Վաշինգտոնը «ընդհանուր հայտարարի» չեն հանգի։

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիային չի կարելի թողնել ինքնուրույն որոշելու իր ապագան
Եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրենները ցանկանում են ուղիղ կապ ԵՄ քաղաքականության մշակման համար
Ջենրիկ. «Բըրնհեմը կասկածելի պոլո շապիկով Քիր Սթարմերն է»