Ընդդիմադիրներին կալանավորելու, աղմկոտ քաղաքական գործերով հայտնի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդությունը ներկայացրել է ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Ֆարխոյանին։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախարարությունը Ֆարխոյանի դեմ վարույթ է հարուցել դատական ակտը ուշ կայացնելու համար (խոսքը 1 տարի ուշացնելու մասին է)։ Նշենք, որ նախարարության կողմից դատավորների դեմ ԲԴԽ տարած գործերի մեծ մասը վերաբերում է դատական ակտերն ուշ կայացնելուն կամ ուշ տրամադրելուն։
Նշենք նաեւ, որ Ֆարխոյանն այժմ քննում է Բագրատ սրբազանի եւ մյուսների գործը, նա տեւական ժամանակ բանտային կալանքի պայմաններում էր պահում բարձրաստիճան հոգեւորականին, եւ միայն վերջերս փոխվեց սրբազանի խափանման միջոցը տնային կալանքով՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ։


Բաց մի թողեք
«Էտի ես չեմ արել, սիրտս է արել…»
Տրանզիտ պայմանագի՞ր, թե՞ նոր բոնուսներ Ադրբեջանին
Ակադեմիան մեռե՞լ է, որ ուղարկում եք սելֆի անի․․․