Միացյալ Նահանգների կառավարությունը արտերկրում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում «աճող լարվածությունը մեծացնում է վտանգը, որ Իրանին պաշտպանող ահաբեկչական կփորձեն հարվածել ԱՄՆ տարածքից դուրս գտնվող՝ նրա հետ կապված օբյեկտներին»։
Ըստ տեղեկությունների, Հորդանանի իշխանությունները որոշել են «տարհանել Ամանի միջազգային օդանավակայանը և Ակաբա նավահանգստային քաղաքը»։ Ամանում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ է արել «օդանավակայան և նավահանգիստ չայցելել, կատարել Հորդանանի իշխանությունների ցուցումները»։
Նախօրեին Միացյալ Նահանգները հաստատել է, Իրանից արձակված հրթիռի պատճառով Հորդանանի տարածքում ամերիկացի երկու զինծառայող է զոհվել։ Ըստ երևույթին, իրանական այդ հարվածը Վաշինգտոնի համար չափազանց ցավոտ է եղել։
Turkiye-ն անդրադարձել է այդ առթիվ ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնելի» հրապարակմանը, որտեղ «ռազմական աղբյուրներին» հղումով տեսակետ է արտահայտվել, որ «տարածաշրջանում ԱՄՆ հակաօդային և հակահրթիռային համակարգը «շրջանցելուն», ամենայն հավանականությամբ, նպաստել է Չինաստանի կամ Ռուսաստանի ուղղորդող աջակցությունը»։
Զուգահեռաբար ռուսաստանցի պաշտոնաթող գեներալ Նետկաչևը «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում «առանձին հանդիպում ունենալով Զելենսկու հետ, ԱՄՆ նախագահը փաստացի նրան ոգևորել է, որպեսզի Ռուսաստանին խորքային հարվածները շարունակի և ընդլայնի դրանց աշխարհագրությունը»։
Ավելին, Նետկաչևը «համոզված» է, որ Հեռահար հարվածային միջոցների «հրամանատարություն ստեղծելու մասին Զելենսկու օրերս ստորագրած հրամանագիրը, ըստ էության, ԶՈՒ կազմում նոր զորատեսակի ստեղծում է նշանակում»։
Ամերիկյան և ռուսաստանյան հեղինակավոր լրատվամիջոցների «փոխադարձ մեղադրանքները», անկասկած, արտահայտում են առնվազն փորձագիտական մակարդակով Մոսկվայում և Վաշինգտոնում ձևավորված մոտեցումները՝ իրանա-ամերիկյան պատերազմում «Ռուսաստանը աջակցում է Իրանին», իսկ Ռուսաստանին ուկրաինական կողմի հեռահար հարվածները « Թրամփից Զելենսկու ոգևորվածության հետևանք» են։
Այս համատեքստում արժե, թերևս, նկատել, որ հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով բանակցություններից հետո մամուլի ասուլիսին կողմերը Կասպյան տարածաշրջանում էներգետիկ և կոմունիկացիոն համատեղ ծրագրերի, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների մասին ոչինչ չեն ասել։
Իհարկե, դա չի նշանակում, թե այդ և այլ թեմաներ ռուս-ադրբեջանական բանակցություններում չեն քննարկվել, բայց այս դեպքում Մոսկվայի և Բաքվի «լռությունը» ոսկի չէ։ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ»։
Կարելի՞ է ենթադրել, որ նա Պուտինին համարում է «պատերազմի» մարդ և նրանից դիստանցավորվել է։ Հուլիսի լույս 19-ի գիշերվա Կիևի հրթիռակոծությունից նաև Ադրբեջանի դեսպանատունն է վնասվել։

Բաց մի թողեք
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում նույնպես խնդիրներ կառաջանան