Ֆրանսիան հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս «մարդու իրավունքների փարոսը» չէ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հրապարակման մեջ։
«Միացյալ Նահանգները երբևէ եղել է մարդու իրավունքների փարոս։ Այլևս ոչ։ Այսօր այն հայտնվել է մեկուսացման մեջ՝ միանալով Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի շարքերին։ Եվ աշխարհը այլևս չի լսում նրան»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության համար առիթ են հանդիսացել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի լիազորությունների երկարաձգման վերաբերյալ քվեարկության արդյունքները։ Մանդատի երկարաձգման դեմ են քվեարկել Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իսրայելը, Արգենտինան և մի շարք այլ պետություններ։

Բաց մի թողեք
Իսլանդիայի ընդդիմության ղեկավարը՝ Եվրոպային. Մի՛ միջամտեք մեր հանրաքվեին
Լեհաստանի անվտանգության ծառայությունները հետաքննում են Բելառուսում ահաբեկչական հարձակման մասին նախազգուշացումը
Գերմանիայի կառավարության պարտությունը աֆղան փախստականների հետ կապված վեճում