30/07/2026

EU – Armenia

Կեղտոտ մթնոլորտ է․ Թուրքիայի նախկին վարչապետը լուծարում է իր կուսակցությունը. Լուսանկար

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է «Ապագայի կուսակցությունը» (Gelecek Partisi) փակելու և կուսակցական քաղաքականությունից հեռանալու մասին։

«Վաղվա Թուրքիայի համար» վերնագրով չորս էջանոց հայտարարության մեջ նախկին վարչապետը գրել է, որ որոշումը կայացվել է խորհրդակցություններից հետո՝ «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս չդառնալուց խուսափելու համար։

Նա ասել է, որ սա «ոչ թե կապիտուլյացիա է կամ երկրի համար պայքարից հրաժարում», այլ «բարոյական հեռավորություն» և «կոչ բոլորին՝ վերանայելու քաղաքականությունը»։

Կեղտոտ մթնոլորտ է․ Թուրքիայի նախկին վարչապետը լուծարում է իր կուսակցությունը