30/07/2026

EU – Armenia

Ադրբեջանցիներ տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել Օդեսայում․ ի՞նչ են պնդում

Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել մեկ այլ նավ, որը տեղափոխում էր ադրբեջանցիների։

Այս մասին հայտնել է «Աջակցություն ադրբեջանցի ծովագնացներին» հասարակական միավորման նախագահ Իլհամ Նասիրովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Այսօր առավոտյան Օդեսայի նավահանգստի մոտ «Ալբատրոս» կորպորացիային պատկանող ATA-2 բեռնատար նավը հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքերով։ Նավը լուրջ վնասներ է կրել և այժմ ուղևորվում է դեպի Ռումինիայի ափեր։

Անձնակազմը բաղկացած է 13 մարդուց՝ մեկ Թուրքիայի քաղաքացի և 12 Ադրբեջանի քաղաքացի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր կամ վիրավորներ չկան», – գրել է Իլհամ Նասիրովը հասարակական միավորման էջում։