«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«Տասը տարուց ավելի է ասում եմ, որ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը խաղադրույքներն են, որոնք հազարավոր ընտանիքներում տարբեր ողբերգությունների պատճառ են դառնում․ ինքնասպանություններ, ֆինանսական ծանր կորուստներ, հոգեկան խնդիրներ և այլն։
Տարեցտարի աճող ծավալներն արդեն դարձել են ազգային անվտանգության հարց։
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. կոսմետիկ օրենսդրական փոփոխություններ, որոնք որևէ ձևով չեն սահմանափակում խնդիրները, իսկ երբեմն նույնիսկ ավելացնում են ծավալները։
Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակում ինքնասպանությունների գլխավոր պատճառներից մեկը խաղադրույքներն են։
Հայաստանում պետք է արգելվի խաղադրույք կատարելը, և վերջ։ Այս մասով որևէ կոմպրոմիս, որևէ հետաձգում անելը նշանակում է հաշտ լինել նորանոր ողբերգությունների հետ։
Հայաստանում խաղադրույքների արգելման համար պետք է ընդամենը քաղաքական կամք, ուրիշ ոչինչ։
Սիրելի հայրենակիցներ, կո՞ղմ եք խաղադրույքների արգելմանը, որպեսզի ազատվենք այս համատարած չարիքից»։


Բաց մի թողեք
Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան. Լուսանկար
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ․ Լուսանկարներ