ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի´ հայրենակիցներ, Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ այն հայտարարության վերաբերյալ, որը նա արել էր սույն թվականի հունիսի 11-ին։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայներն օրգանիկ են։
Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։
Շարունակելի…»,- գրել է նա։

Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանի տուն են մտել երեխայի ծնունդի օրը․ Տեսանյութ․ Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը` քննչականից չմանրամասնեցին
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն, Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է