«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է իր մտքերով առաջիկա մրցաշրջանի վերաբերյալ։
Հուլիսի սկզբին 37-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքեց «Ներաձուրիի» հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
«Սա իմ 20-րդ մրցաշրջանն է պրոֆեսիոնալ ֆուտբոլում, և ես, իհարկե, շատ ուրախ եմ։ Սա ցույց է տալիս, որ ես ամեն ինչ ճիշտ եմ արել իմ կարիերայի ընթացքում։ Ահա թե ինչու եմ կարողացել այդքան տարիներ անցկացնել ֆուտբոլում. դա կարևոր է ինձ համար», — ասել է Մխիթարյանը InterTV-ին տված հարցազրույցում։
Անցյալ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը և Իտալիայի գավաթը։

Բաց մի թողեք
Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում
Հայ շախմատիստները վստահ հաղթանակներ են տարել 2026 թ. համաշխարհային օլիմպիադայում. Լուսանկար
ԵԼ․ Միլանն անակնկալ պարտություն կրեց, Օլիմպիակոսը հաղթեց Արարատ – Արմենիայի առաջիկա մրցակցին