03/08/2026

EU – Armenia

Քամու ուժգնացում է սպասվում․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03.08-08.08.2026թ.)

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 3-ի ցերեկը, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։

Օգոստոսի 3-8-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        40.0°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              12.4°C (1982թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       26.4°C