3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով։
Հրապարակ թերթը գրել է․ 3 տարի առաջ՝ 2023թվականի փետրվարի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների և ուսուցչի օգնականների թվի վերաբերյալ; Տավուշի մարզպետարանից հայտնել էին, որ մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են 1830 ուսուցիչ և 218 ուսուցչի օգնական:
2025-2026 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում էին 1582 ուսուցիչ և 161 ուսուցչի օգնական։ Անցած 3 տարում մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների թվաքանակը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով:

Բաց մի թողեք
Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել․ Լուսանկարներ
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
Արձագանքի երկու տեսակ