Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ցելյեից» կրած պարտությունից հետո Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» եվրոպական մրցելույթը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։
Երևանյան ակումբի հաջորդ հնարավոր մրցակիցն արդեն հայտնի է։ Փլեյ-օֆֆի այս փուլում «Արարատ-Արմենիան» կարող է հանդիպել Ֆինլանդիայի ԿուՊՍ-ի կամ Ռումինիայի «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։
Թե որ թիմն է լինելու հայկական ակումբի մրցակիցը, կորոշվի այս զույգի դիմակայության արդյունքում։
Նշենք նաև, որ «Արարատ-Արմենիան» արդեն իսկ ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայում: Ուստի եթե անգամ չհաջողվի դուրս գալ Եվրոպա լիգայի հիմնական փուլ, հայկական ակումբը կլինի Կոնֆերենցիաների լիգայում:


Բաց մի թողեք
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. Լուսանկարներ
Դերասանուհին բազմոցին նստած մահացել է. Լուսանկար
Նրանք ընտրել էին հայրենիքին մատաղվելու ճանապարհը. Լուսանկարներ