Գրենլանդիան չի ցանկանում ԱՄՆ-ի մաս կազմել, կղզին ձգտում է մնալ Դանիայի կազմում և խաղաղ համագործակցություն զարգացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։
Այս մասին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
«Մեր նպատակն ու ցանկությունը խաղաղ երկխոսությունն է՝ ուղղված համագործակցությանը, միջազգային իրավունքին և սեփական տարածքի նկատմամբ մեր իրավունքին»,- ասել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը Գրենլանդիայի իշխանությունները ներկայացրել են առաջին իսկ օրից։
«Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։ Մենք համագործակցություն ենք ուզում, դաշինք ենք ուզում, և հենց դրա վրա է հիմնված մեր դիրքորոշումը»,- հավելել է նա։

Բաց մի թողեք
Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-Իրան հակամարտության գլխավոր շահառուներն են. WP
«Շատ ավելի օգուտ կտայիք, եթե Ուկրաինայի դեմ պատերազմն ավարտեիք». Թրամփը՝ ի պատասխան Իրանի հարցում օգնելու Պուտինի ցանկության
Թրամփը բաց է նաև Մոջթաբա Խամենեիի uպանության համար, եթե նա չենթարկվի ԱՄՆ պահանջներին․ WSJ