Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Իրանի բոլոր դիվանագիտական աշխատակիցներին արգելվել է մուտք գործել Եվրոպական խորհրդարանի շենքեր՝ երկրում հակակառավարական ցույցերի ճնշման պատճառով։
Աս մասին Մեցոլան հայտնել է X սոցիալական հարթակում։
«Մինչ Իրանի քաջարի ժողովուրդը շարունակում է պայքարել իր իրավունքների և ազատության համար, այսօր ես որոշում եմ կայացրել արգելել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագիտական աշխատակիցներին և այլ ներկայացուցիչներին մուտք գործել Եվրոպական խորհրդարանի բոլոր շենքեր», – գրել է նա հունվարի 12-ին։
Նա հավելել է, որ Եվոպական խորհրդարանը չի օգնի «օրինականացնել այս ռեժիմը, որը պահպանվում է խոշտանգումների, բռնաճնշումների և սպանությունների միջոցով»։
Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։
Իրանում տեղի են ունեցել նաև կառավարամետ ցույցեր, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվել հակակառավարական ցույցերի մասնակիցների գործողություններին։

Բաց մի թողեք
«Ռումբերի օգնությամբ չի կարելի հասնել իրավունքների ու ազատությունների ապահովման». Եվրախորհրդի նախագահը ահազանգ է հնչեցնում
Իրանի էներգետիկ ցնցումները հարվածեցին Եվրոպային
Ֆրանսիայի մունիցիպալ ընտրությունները վճռորոշ կլինեն Եվրոպայի համար