02/01/2026

Շնորհակալ եմ, որ գոնե դրոններով ասենք ՔՊ ցանկի պատգամավորների նկարները չեն ցուցադրել

Դուք բոլորդ արդարացի քննադատում եք հարկատուների միջոցներով ամանորյա հանրային միջոցառումը քարոզարշավի վերածելն ու դրոններով փաշինյանական սրտիկներ պատկերելը:

Իսկ ես շնորհակալ եմ, որ գոնե դրոններով ասենք Աննա Հակոբյանի կամ քպ ցանկի պատգամավորների նկարները չեն ցուցադրել, այնինչ կարո՞ղ էին չէ, բայց չեն արել։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից