«Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին, որ հիմա էլ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում է աշխատում»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով լուրերին, թե իր կինն աշխատում է ԲՏԱ նախարարությունում՝ որպես վարչության պետ:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե իր ընկեր Հովհաննես Խաչատրյանն էլ ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել, որի համար Սիմիդյանն է միջնորդել, նախարարը նկատեց. «Հովհաննես Խաչատրյանը բանկային համակարգի երկարամյա աշխատող է, մենք էլ ինչ-որ ժամանակ սկսել ենք ընկերություն անել: Դա ի՞նչ կապ ունի իր՝ այնտեղ աշխատանքի անցնելու ինձ հետ: Ես չեմ միջնորդել»:






Բաց մի թողեք
Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է․ Գրիգոր Առաքելյան
Թունավոր գրասենյակը․ Ինչպես է Սփյուռքի գործերի պատասխանատուն շարունակում թույն սրսկել․ Ճինպաշյան
Ստիպված եմ դիմել զգոնության կոչով․ Արշակ Սադոյան