Այսօր՝ հունվարի 25-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց 25/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Գոռ Ե.-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 39-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota Land Cruiser»-ը հաշվառված է Հայաստանում հայտնի բանկերից մեկի հաշվեկշռում և սպասարկում է այդ բանկի կառավարչին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել:







Բաց մի թողեք
Երեւանում` բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին
Մանրամասներ Ենոքավանի դեպքից. Լուսանկար
Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Լուսանկար