Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գործող արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են սննդի կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների ՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը ու թե ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհը:






Բաց մի թողեք
Երեւանում` բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին
Մանրամասներ Ենոքավանի դեպքից. Լուսանկար
Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Լուսանկար