Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի տաղավարներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23։42-ին։ Այրվել է յոթ տաղավար (մոտ 250 քմ)․ տուժածներ չկան։






Բաց մի թողեք
Երեւանում` բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին
Մանրամասներ Ենոքավանի դեպքից. Լուսանկար
Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Լուսանկար