Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հորդորել է նրան Ռուսաստանից «իրական զիջումներ» ձեռք բերել Ուկրաինայի հարցում, գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Չորեքշաբթի օրը 25 րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը հորդորել է Թրամփին ապահովել, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտական գործընթաց հանգեցնի Կրեմլի իրական զիջումների, ասել են զանգից տեղյակ մարդիկ:
Թրամփի արձագանքը նման առաջարկին հայտնի չէ։
Ըստ WSJ-ի՝ ներկայումս Եվրոպական միությունում կուլիսային քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչպես շարունակել ֆինանսավորել Ուկրաինային, եթե ԱՄՆ-ը Թրամփի վարչակազմի օրոք կրճատի Կիևին աջակցելու իր ներդրումը:
Ավելի վաղ Թրամփը առաջարկել էր զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- ասել էր նա «NBC News»-ին։
Պուտինը 2 օր առաջ ասել էր, որ չգիտի, թե արդյոք նորընտիր Թրամփը պատրաստ է խոսել իր հետ։ «Ես ու Թրամփը կարգին հարաբերություններ ունեինք, չգիտեմ՝ նա ուզում է, թե չի ուզում խոսել ինձ հետ», – ասել էր ՌԴ նախագահը «Վալդայ» ակումբի լիագումար նիստին։







Բաց մի թողեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ