Այն, որ Հայաստանը կանգնած է պետականության կորստի եզրին, ինքնին արդեն սարսափելի է։
Սակայն կա մի վիճակ, որը դրանից էլ առավել աղետալի է․ ազգը կորցնում է իր էթնիկ ինքնությունը։
Էթնիկ ինքնության վտանգի հարցադրումը իրական և լուրջ թեմա է․ ազգը կարող է գոյատևել նույնիսկ թույլ պետության պայմաններում, բայց եթե քայքայվում է լեզուն, մշակույթը, կրոնը, պատմական հիշողությունը՝ անդառնալի վտանգ է։
Փաշինյանի երկրպագուները չեն գիտակցում, որ եկեղեցու դեմ ուղղված արշավը քաղաքական մանևր չէ, այլ ունի երեք խորքային և կործանարար հետևանք․
1. Ազգի էթնիկ քայքայում
2. Թուրք–ադրբեջանական տանդեմի ռազմաքաղաքական առաջխաղացում
3. Հայաստանի նկատմամբ Իսրայելի հետաքրքրության կորուստ
Այն, ինչ ներկայացվում է որպես «խաղաղության պայմանագիր», իրականում պայմանագիր չէ։
Դա՝
.Հայաստանում շուրջ 300.000 ադրբեջանցու վերաբնակեցման ծրագիր է,
.հայերի զանգվածային արտագաղթ է,
.Սևանի ավազանի գյուղերի հայաթափում է,
.Հայաստանի լիարժեք բլոկադա է։
Հայաստանը կամաց-կամաց կրկնում է Արցախի ճակատագիրը։
Հայերը սեփական երկրում վերածվելու են ազգային փոքրամասնության։
Ծիծեռնակաբերդը կիսավեր կմնա, և առաջիկայում Հայոց ցեղասպանության մասին խոսքը կդառնա ոչ ցանկալի, իսկ հետո՝ արգելված։
Արտագաղթի թեմայով․
ԱՄՆ-ն և եվրոպական երկրները, «մահմեդական ծայրահեղականության դեմ պայքարի» անվան տակ խստորեն սահմանափակում են մուտքը, կամ ամբողջությամբ փակում այն։
Սա անխուսափելիորեն ազդելու է նաև Հայաստանից հեռացող հայերի վրա։
Եվ հարցը պարզ է․
ո՞ր երկիրն է բաց դռներով ընդունելու հայ գաղթականին։
Առաջինը՝ Թուրքիան։
Ռուսաստան–Ուկրաինա պատերազմը դիտավորյալ կերկարաձգվի, որպեսզի տարածաշրջանը մնա անկայուն, իսկ Հայաստանը՝ առավել խոցելի։
Այո, Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի բարեկամը, բայց այն տարածաշրջանի միակ քրիստոնյա պետությունն է, որի վրա պատմականորեն հենվել է Հայաստանը։
Պատմության մեջ նոր բան չկա։
Պարզապես պատմությունը կրկնվում է, որովհետև անգրագետ, անկիրթ և ինքնազգացողությունից զրկված հասարակությանը հեշտ է մանիպուլացնել։
Փաշինյանի կողմնակիցների սիրելի հարցն է․ «Բա ի՞նչ ա, պատերազմ եք ուզում»։
Պատերազմը հավասարի պայքար է, սիրելի հայրենակիցներ:
Իսկ այսօր հայ ժողովուրդը չունի ո՛չ մարտունակ բանակ, ո՛չ զենք, ո՛չ ռազմավարություն, ոչ էլ հավես: Ըհը՝ հավես: Մարդիկ ուզում են արտաքին պատերազմ չլինի, որ ներսում իրար կրակեն, սփույռքն ատեն, արցախցուն ասեն՝ թուրք, վերջին իդիոտի պես «վերվերի» պարեն, եկեղեցի եղծեն, հիշատակ պղծեն, սեռ ու մարմին խեղաթյուրեն, սերունդ արատեն և այլն:
Իսկ առանց պատերազմ կարող է ժամանակավորապես կորցվել պետականությունը, բայց պահպանվել ազգը։
Այսօր քաղաքական անբարոյականության, գզվրտոցի հետևանքով հայը կորցնում է երկուսն էլ։
Մտահոգ մարդկանց հարցը մեկն է․ «Ելքը ո՞րն է»։
Ելքը մեկն է․ համախմբված կերպով արմատախիլ անել հայրենասպան քաղաքականությունը։
Իհարկե, այս տենդենցով Փաշինյանը կրկին վերընտրվելու է։
Ոչ որովհետև արժանի է, այլ որովհետև դրածո է, որը կատարում է ծը-րա-գիր:
Հոգեբանությունից մի չնչին գլուխ հանող ամեն ոք կհաստատի միտքս՝ Փաշինյանը ծանր հոգեվիճակում է:
Որքան էլ ծաղրեն, ատեն, մահն ուզեն կամ հակառակը՝ հերոսացնեն, հիսուսացնեն, այս մարդը ծանր հոգեվիճակում է:
Սա ոչ թե պիտի խղճահարություն առաջացնի կամ ակնածանք, այլ՝ սարսափ:
Նման դեմքի արտահայտություն, հայացք և խոսվածք ունեն ընկնող ինքնաթիռների «հույս տվող» կապիտանները:
Մի անգամ արդեն ասել եմ․
Կան ղեկավարներ, որոնք ուզում են պատմության մեջ մնալ ոչ թե որպես առաջնորդներ, այլ՝ որպես վերջինը։
Սա թող լինի 2025-ի վերջին հրապարակումս, և հիշեք՝ նորից գնալու են Ռուսաստանի դուռը.
«Դարձ ի շրջանս յուր»։
Վազգեն Ղուկունցի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է․ Գրիգոր Առաքելյան
Թունավոր գրասենյակը․ Ինչպես է Սփյուռքի գործերի պատասխանատուն շարունակում թույն սրսկել․ Ճինպաշյան
Ստիպված եմ դիմել զգոնության կոչով․ Արշակ Սադոյան