Նոյեմբերի 8-ին, ժամը 22:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում այրվում է ֆերմա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարոյի ձորակում գտնվող անասնագոմում․ տուժածներ և անկած կենդանիներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ նոյեմբերի 9-ին, ժամը 00։45-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (200 քմ) մոտ 100 քմ փայտե կառուցատարրերը, կից գտնվող պահեստային հատվածը (մոտ 100 քմ) և տանիքը:






Բաց մի թողեք
Երեւանում` բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին
Մանրամասներ Ենոքավանի դեպքից. Լուսանկար
Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Լուսանկար