Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը։
Բայրամովը նշել է, որ «լուրջ առաջընթաց է նկատվում ադրբեջանական կողմի նախաձեռնած խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացում»։
Նրա խոսքով, ւնդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի նախագծի համակարգման ուղղությամբ:
Ադրբեջանցի դիվանագետը կրկին անհիմն պնդումներ է արել հայկական կողմի հասցեին՝ նշելով, որ գործընթացի «հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ»։






Բաց մի թողեք
Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման մասին
Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի. Լուսանկարներ