Հանրապետականներն արդեն տոնում են Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Մար-ա-Լագոն, որտեղ այժմ գտնվում է Դոնալդ Թրամփը, ցնծում է.
Թեև առանցքային նահանգների արդյունքները, ինչպիսիք են Վիսկոնսինը, Միչիգանը և Փենսիլվանիան, դեռևս հայտնի չեն, Թրամփի խորհրդականները կարծում են, որ նրանք հնարավորություն ունեն հաղթելու բոլոր յոթ նահանգներում, գրում է New York Times-ը:
Մինչդեռ, ըստ BBC-ի, Դեմոկրատական կուսակցության որոշ դոնորներ խոստովանում են, որ «շատ հոռետես են»:
Այս պահին հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը առաջատար է նախագահական մրցավազքում՝ յոթ տատանվող նահանգներից վեցում՝ Վիսկոնսին, Միչիգան, Նևադա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա և Արիզոնա, գրում է The New York Times-ը:
Փենսիլվանիայում՝ յոթերորդ և վերջին տատանվող նահանգում, առաջնորդը դեռ պետք է որոշվի:
Բացի այդ, հանրապետական թեկնածուն հաղթել է Այդահոյում՝ ստանալով եւս չորս ընտրիչի ձայն, հայտնում է AP-ն։
Նույն կանխատեսումները հրապարակում է Edison Research ինստիտուտը։ Եվս վեց ձայն, ըստ AP-ի, Այովայում հաղթանակ է բերել նախկին նախագահին։
CNN-ի լրագրողները հաղորդում են Հարիսի շտաբում տիրող «լռության» մասին, մինչ ընթանում է ձայների հաշվարկը:






Բաց մի թողեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ