Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել՝ կապված աշխարհում շարունակվող պատերազմների հետ։
Ընտրողների առջև ելույթի ժամանակ Թրամփը, իրեն նոր նախագահ հռչակելով, ասել է, որ պատրաստվում է վերջ տալ բոլոր պատերազմներին, այդ թվում՝ Ուկրաինայում։
«Իմ պաշտոնավարման ընթացքում այլևս պատերազմներ չեն լինի: Ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմը: Իմ պաշտոնավարման 4 տարվա ընթացքում պատերազմ չի եղել: Գումարած՝ մենք հաղթեցինք ԴԱԻՇ-ին»,- ասել է նա Ֆլորիդայում ելույթի ժամանակ:
Բացի այդ, վերջինս հայտարարել է, որ պատրաստվում է շրջել ԱՄՆ կուրսը «180 աստիճանով»։ Նա նաև հայտարարել է՝ հարկերի կրճատման և նավթի արդյունահանման ավելացման մասին՝ խոստանալով, որ ԱՄՆ-ը դրանից ավելի շատ կունենա, քան Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ներկայիս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին։
Նա իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ ընտրված նախագահ՝ ելույթ ունենալով աջակիցների առջև:
Ավելի վաղ Reuters գործակալությունը ևս հայտարարել էր Թրամփի հաղթանակի մասին։
Այդ մասին հայտնել է նաև հանրապետական Fox News հեռուստաալիքը:
Ըստ Associated Press գործակալության՝ նա ունի 267 ընտրական ձայն, The New York Times-ը նույնպես տվյալներ է հրապարակել 267 ձայնի մասին։ Ըստ Reuters-ի՝ այդ ձայները 266-ն են:
Հարրիսն ունի 226 ընտրիչի ձայն:
Սա նշանակում է՝ որքան էլ ավելանան գործող փոխնախագահ, նախագահի դեմոկրատական թեկնածու Հարրիսի ձայները, վերջինս չի կարողանա շրջանցել Թրամփին:
Նշենք՝ Հանրապետականները նաև մեծամասնություն կստանան ԱՄՆ Սենատում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում համընդհանուր ընտրությունների քվեարկության գործընթացն ամբողջությամբ ավարտված է, վերջնական հաշվարկը կտևի մի քանի օր:






Բաց մի թողեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ