Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը չեղարկել է Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներին գերի չվերցնելու հրամանը:
Այս մասին նա հայտնել սոցցանցի իր էջում:
Ըստ Կադիրովի, վերջին մի քանի օրվա ընթացքում ինքը ստացել է ավելի քան երկու հազար նամակ Ուկրաինայի բնակիչներից: Կանայք գրել են, որ տղամարդիկ մոբիլիզացվել են և հայտնվել շփման գծում ոչ իրենց կամքով։ Նրանք բոլորը խնդրել են չեղարկել գերեվարման հրամանը:
«Յուրաքանչյուր հայտարարության մեջ խնդրանքի բացատրությունը նույնն է. ռուս զինվորներին հանձնվելը կենդանի մնալու միակ միջոցն է նրանց համար, ովքեր իրենց կամքին հակառակ ուղարկվում են խրամատներ: Ես բոլորին պատասխանում եմ՝ նախկինում տրված հրամանը չեղյալ է հայտարարվել, ովքեր ցանկանում են, թող հանձնվեն, իսկ մնացածներին չեմ նախանձում»,- գրել է նա։
Կադիրովը միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վաղուց գիտի, որ «Ախմատ»-ը մարդկային վերաբերմունք ունի գերիների նկատմամբ:






Բաց մի թողեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ