Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես եղել են արնանման հետքեր:
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է։

Բաց մի թողեք
Իրավապահները զննում են Գագիկ Ծառուկյանի տունը
Պարզվել է Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը․ մանրամասներ
Զինված միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են