2026 թվականի նոյեմբերի 14-ին «Ամարաս» գիտական-ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ (Լոս Անջելես) կայացել է Տեղանվանագիտական ֆորումի նախաձեռնող խմբի առցանց անդրանիկ քննարկումը։
Ֆորումի ստեղծման նպատակն է՝ ձևավորել հայ տեղանունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների համագործակցության հարթակ՝ խթանելու
տեղանվանական ժառանգության համակողմանի ուսումնասիրությունը, գիտականորեն հիմնավորված մոտեցումների տարածումն ու հանրային իրազեկվածության բարձրացումը։
Արծարծվել են ֆորումի մշտական աշխատանքային խմբի ձևավորման, մասնագետների և գործընկեր կառույցների ներգրավման, տեղանվանական արդիական թեմաներով գիտական հոդվածների պատրաստման, ինչպես նաև մեդիա հարթակներում հրատապ հրապարակումներ պատրաստելու և տարածելու հարցեր։
Մասնակիցներն անդրադարձել են նաև առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ բազմալեզու գիտական ժողովածուի հրատարակման և միջազգային գիտաժողով կազմակերպելու հնարավորություններին։ Նախաձեռնող խումբը շարունակելու է գործել որպես մշտական
աշխատանքային հարթակ։
Նախաձեռնող խումբ; նոյեմբեր, 2026


Բաց մի թողեք
Դպրոցը որոշել են լուծարել. ծնողները դեմ են
Ես մասնակցեցի ԵՄ ընտրական քննությանը. Ահա թե ինչպես անցավ այն
Բուհական գրաքննություն