27/07/2024

Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ տեղյակ է իր դեմ ծրագրվող հերթական մահափորձի մասին

«Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնի հետ զրույցում հայտարարել է, որ տեղյակ է իր դեմ ծրագրված սպանության փորձի մասին, բայց նախընտրում է «չլքել հանրային դաշտը»:

«Ես դա ոչ թե կասկածում եմ, այլ դա հաստատ գիտեմ: Կարելի է թաքնվել ինչ-որ տեղ, թողնել հանրային դաշտը, գնալ տայգա, ապրել խրճիթում, բայց դա մի տեսակ ինձ համար չէ»,- ընդգծել է նա:

Անցած հուլիսին Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի հետ միասին կանխել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի դեմ սպանության փորձը։ Նշվում էր, որ նեոնացիստական Paragraph-88 խմբավորման անդամները ձերբակալվել էին Մոսկվայում և Ռյազանի շրջանում։ Նրանք սպանություններ էին նախապատրաստում:

Ըստ հրապարակված տեղեկատվության՝ յուրաքանչյուր սպանության համար հարձակվողներին խոստացել են վճարել 1,5 մլն ռուբլի։ Խուզարկությամբ նրանցից առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ պարկուճներով, ռետինե մահակներ, դանակներ, ձեռնաշղթաներ։