Ապրիլի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:55-ի սահմաններում 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը կանչով մեկնել է Մալխասյանց փողոցի 6/1 հասցե, որտեղ շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի:
ՀՀ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11:40-ի սահմաններում նշված բազմաբնակարանային կիսակառույց շենքի 7-րդ հարկից աշխատակիցը անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել:
Մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ա.-ն է։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Բաց մի թողեք
Սյունիքում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում, անվասայլակով տղամարդը uպառնացել է դիմել կտրուկ միջոցների. Լուսանկար
Չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարից․ Լուսանկար