Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց։
Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ դատախազությունը պահանջում է բռնագանձել չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք 349 միլիոն դրամի չափով, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33,5 միլիոն դրամ:
Բացի այդ, դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի նաև 10 անշարժ գույքի շուկայական արժեք, 39 իրավաբանական անձում բաժնեմաս ու բաժնետոմս, ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափ ավելի քան 16,8 միլիարդ դրամին համարժեք ու ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների ու օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների ու այլ ելքերի հանրագումար։
Բաց մի թողեք
«Չնստեք կոճղին, չուտեք կարկանդակ», այն է՝ չտապալեք ավագանու նիստերը՝ հարուցելով կառավարման ճգնաժամ
Վարդան Ղուկասյանն ու Ռուբեն Մխիթարյանը կվերականգնե՞ն Սարգսյանին ու Քոչարյանին շնորհված՝ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը, որից նրանք զրկվել էին 2018-ին
Պուտինն ինչ նոր հետաքրքրություն ունի Հարավային Օսիայում, նոր կուրատորը ստուգումներ է անցկացրել