Ապրիլի 29-ին՝ ժամը 19։41-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել ռեստորաններից մեկի տնօրենը և հայտնել, որ կրակոցի ձայն է լսել, հաճախորդներից մեկն էլ վիրավոր է:
Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Ժամը 19։48-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ մի քանի անձանց ուղեկցությամբ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Թալինի բնակիչ 67-ամյա Ազատ Տ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ազատ Տ.-ն, նրա որդին և չորս այլ անձինք ռեստորանային համալիրում ընթրելիս են եղել, երբ նրանցից 46-ամյա տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց արձակվել, ինչի հետևանքով վնասվել է իր ձեռքը, իսկ Ազատ Տ.-ն վիրավորում է ստացել որովայնի շրջանում:
Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Բաց մի թողեք
Ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու խաբեությամբ 1 օրում շորթվել է ավելի քան 16.700 դոլար. ՆԳՆ-ն զգուշացնում է
1 տարի 8 ամիսը «շակալադնի է», թող ամեն մարդ իր դարդին լինի. Առուշ Առուշանյան
Այնթապում հայր և որդի ծեծկռտուքի էին մասնակցել․ վնաuվածքներ ստացած երիտասարդը մաhացել է