Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որ մեկնարկել է Տավուշը հանուն հայրենիեի շարժումը ու երթ սկսել Տավուշից մինչև Երևան, Հանրապետության հրապարակ, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Վերջինս ասաց, որ մեկ ժամից կսպասի պատասխանի և պատրաստ է հանդիպել և քննարկել բոլոր պայմանները իշխանությունը թողնելու համար։
Նա շնորհակալություն հայտնեց Գարեգին Բ-ին, որը, նրա խոսքով, չխոչընդոտեց ու հայրական սրտի տառապանքով օրհնեց:
Այս կառավարությունը իր ղեկավարի գլխավորությամբ ձախողել է երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը, Եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, Հայոց Ցեղասպանությունը ժխտելու և Արարատ և Արագած կեղծ խոսույթը բերել են մեր կյանք, նրանք քայքայել են կրթական համակարգը, դպրոցներում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ զրկելով սերունդներին մտածելու հատկությունից։ Այսօր չկա մի սեղան, որտեղ Հայաստանն ասելիք ունի, ոչ հյուսի-հարավա, ոչ էլ Արևելք-Արևմուտք, բան չունեն ասելու։ Արցախը կորցրին, այն իրական Հայաստան էր, ավելի իրական, քան կարելի էր պատկերացնել։
Բաց մի թողեք
Ապրիլի 23-ի աստղագուշակ․ Փորձեք մեկընդմիշտ ձերբազատվել վնասակար սովորույթներից
Ապրիլի 22-ի աստղագուշակ․ Օրը պայմաններ է ստեղծում համատեղ նախագծերի ընդլայնման համար
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ