05/09/2026

EU – Armenia

«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մեր 18 արդարներից Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան տարեդարձն է:

Դավիթը արցախական կամքով, անսպառ սիրով Հայրենիքի նվիրյալ է:

Բավարար չէր, որ մեր ժողովրդի հետ Արցախ աշխարհից ենթարկվել է էթնիկ զտման՝ կորցնելով տունը, գերեզմաները, սրբավայրերը, այլև այսօր նույն ուրացողների ձեռքով կալանավորվել էր իր սեփական Մայր Հայրենիքում՝ Հայստանյան բանտում և անցում է ապօրինի դատական գործընթացով:

Դավիթն ուղղակի առաջնագծի մարտիկ է` արցախյան համ ու հոտով, ցավով ու տառապանքով, սիրով ու մեծ ընտանիքով:
Դավիթ ջան, ծննդյանդ տարեդարձը շնորհավոր: Քեզ ու ընտանիքիդ մեր սերն ու շնորհավորությունները: Մեծ Վերադարձի տեսիլքով մաղթում եմ քեզ ու ընտանիքիդ հավատքի անսասանություն, հույսի անսպառություն և սիրո ու ջերմության անպակասություն: Աստված օրհնի կյանքդ ու տունդ:

Ինչպես բոլորին եմ մաղթում այնպես էլ քեզ, որ մյուս տարի ծնունդդ նշենք ազատագրված Հայաստանում և ապա ուրախությունն ունենանք այն նշելու մեր հրաշք Արցախ աշխարհում, քանի որ մեր երազներն ու իղձերն ավելի մեծ են, քան մեր ժամանակավոր սահմանափակ թվով կյանքի օրերը և

Հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով`
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
05.09.2026»

«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան