22/11/2024

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

Մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:

նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, որը երեխային տարել է իր տուն, խնամել:

Ոստիկաններն այնուհետև մեկնել են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերել են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ: