Հուլիսի 7-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Սարգիս Ա․-ն, 29-ամյա Սամվել Ա․-ն, 28-ամյա Արմեն Ա․-ն և Գագիկ Ա․-ն վիճաբանել են 37-ամյա Հովհաննես Հ․-ի, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Հրաչյա Մ․-ի և Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Ի․-ի հետ, որի ընթացքում Արմեն Ա․-ն հարվածել է Արմեն Ի․-ին, որից հետո առաջացել է փոխադարձ ծեծկռտուք, և Սարգիս Ա․-ն իր մոտ եղած գազային ատրճանակի խզակոթով հարվածել է Արմեն Ի․-ի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև 2-3 անգամ օդ կրակելով՝ դիմել են փախուստի։
Հուլիսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմեն Ի․-ն «բաց գանգուղեղային վնասվածք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» և Հարչյա Մ․-ն «բաց գանգուղեղային վնասվածք, գլխի աջ գագաթային և քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել են անհայտ անձանց հետ վիճաբանելու ընթացքում։
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Սիսիանի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Ինչ են հայտնաբերել Նարեկ Կարապետյանի տան խուզարկության արդյունքում
Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ
Իրավապահները առավոտյան ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն, հերթը նրանն է․ Լուսանկար