«Նոր սահմանադրություն գրելու նպատակով ձեւավորված Սահմանադրական խորհուրդը, ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին, տեւական դադարից հետո, հերթական նիստն է հրավիրել ու քննարկել նոր սահմանադրության հարցը եւ հատկապես նոր սահմանադրության մոդելի հարցը։
«Հրապարակ» թերթը գրում է. Հիշեցնենք, որ Ալիեւն է պահանջում Հայաստանից՝ փոխել Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանն էլ, ընդառաջ գնալով այդ պահանջին, իր կուսակից Արուսյակ Ջուլհակյանի ձեռքով Խորհրդի օրակարգ է մտցրել այդ հարցը:
Ուշագրավ է, որ Ջուլհակյանը խորհրդի անդամների բազում հարցադրումներին ի պատասխան պնդել է, թե ինքն անձամբ է ցանկանում, որ Սահմանադրությունը փոխվի, այլ ոչ թե կուսակցության կամ առավել եւս այլ պետության ղեկավարի ցանկությունն է առաջ տանում: Ավելին, Խորհրդի անդամներից ոմանց հարցերին ի պատասխան՝ նա չի էլ թաքցրել, որ դեմ չէ Սահմանադրության նախաբանը փոխելուն՝ ասելով, որ դրա հասցեատերը ՍԴ-ն է, որը պիտի հավանություն տա նման փոփոխությանը»:
Բաց մի թողեք
Նրանք մեծացել են այդ բառապաշարի մեջ, ուրիշ ոչինչ չեն լսել, այդ բառապաշարն իրենց առօրյայի մի մասն է. Գուրգեն Մելիքյան
Հատուկ տգետների համար՝ կուսակրոնությունը ներդրվել է միջնադարում և աստվածաբանական իմաստ չունի
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից