Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը զրույց է ունեցել Կատարի արտգործնախարարի հետ, որի ընթացքում քննարկվել է Գազայյում հրադադարի հարցը: Այդ զրույցը ուշադրության է արժանի նրանով, որ փաստացի տեղի է ունենում քառակողմ քննարկմանը զուգահեռ՝ Կատարի, ԱՄՆ, Եգիպտոսի եւ Իսրայելի մասնակցությամբ, որը կայացել է Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Ըստ էության հնարավոր է ասել, որ Իրանը Կատարի հետ շփմամբ դառնում է այդ քննարկման հեռակա մասնակից հինգերորդ կողմը: Տվյալ պարագայում սակայն էական է, թե ի՞նր դիրքորոշմամբ:
Իսրայելի վարրչապետ Նաթանյահուն նախօրեին հայտարարել է, թե ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիայի չեզոքացումից հետո Գազայում համաձայնության շամնսերը ավելացել են: Սա իհարկե առաջին հայացքից հնչում է տարակուսելի, քանի որ Հանիային փոխարինել է Յահյա Սինվարը, որը համարվում է առավել արմատական դիրքորոշման կրող:
Ավելին, Սինվարը ինքն էլ ընդունել է, որ եղել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայից Իսրայելի ուղղությամբ հարձակման կազմակերպիչներից: Գազայում պատերազմը սկսել է հենց այդ հարձակումից:
Հետեւաբար, Նաթանյահուի հայտարարությունը, թե Հանիայի սպանությունը բարձրացրել է համաձայնության շանսերը, կամ կատարյալ երեսպաշտություն է՝ ինչը իհարկե Նաթանյահուի պարագայում որեւէ կերպ զարմանալի չի լինի, կամ պարունակում է տողատակեր, որոնք հուշում են, որ Թեհրանում Հանիայի չեզոքացումը այդուհանդերձ շատ ավելի բարդ եւ բազմաշերտ գործընթացի «դրսեւորում» է, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Հանգամանք, որի հնարավորությունը դիտարկել եմ սպանության առաջին իսկ ժամերից հետո: Այդ դեպքում սակայն առաջանում է Իրանի պատասխան հարվածի հարցը: Գազայի շուրջ բանակցության մասնակիցները, նաեւ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան կոչ են անում Իրանին չանել գործողություններ, որոնք կխափանեն Գազայի հարցում հնարավոր բանակցությունը եւ հրադադարի հասնելու համաձայնությունը:
Չի բացառվում, որ Թեհրանը հենց այդ պատճառով է նաեւ «ուշացնում» իր պատասխանը, ցույց տալու համար, որ ինքը ամենեւին չի խոչընդոտել բանակցությանը, սակայն դա նաեւ չի նպաստել արդյունավետ համաձայնությանը: Բացառված չէ նաեւ, որ Թեհրանը կարող է այդ բանակցության արդյունքով պայմանավորել իր պատասխանի բնույթը, տրամաբանությունը եւ ուժգնությունը:
Սակայն, այստեղ հարցն այն է, որ Գազայի համաձայնությունը եւ հրադադարը ինքնին չի կարող լինել Իրանի պատասխանը «չեղարկելու» պատճառ, քանի որ այդ պարագայում կարող է ստացվել, որ Իրանի հեղինակության հաշվին Հանիան դուրս է բերվել խաղից եւ կազմակերպվել է համաձայնություն: Հետեւաբար, Իրանի պատասխանի «հրամայականը» կարող է չեղարկվել կամ նկատելի «մեղմվել», եթե Գազայի շուրջ ձեռք բերվի այնպիսի համաձայնությունը, որը կարտացոլի բաղադրիչներ, որոնք կընդգծեն Իրանի ռեգիոնալ դերը նոր աստիճանով:

Բաց մի թողեք
Կուբիլյուսը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց ֆոն դեր Լայենի՝ Եվրոպական անվտանգության խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը. Լուսանկար
Ինչպես Լայպցիգում ձախողված հարձակումը բացահայտեց ավելի լայն ռուսական արշավ
Եվրոպական երկրները պայմանավորվել են «վճռական» պատասխան տալ դիզվառելիքի հարցում ԱՄՆ-ի գործադրած ճնշմանը