Օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտ՝ «Մոսկով Շոու ակումբ»-ի դիմաց, գտնվում են մի խումբ անձինք, որոնց ձեռքին կան դանակներ, հայհոյում են անցորդներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ժամը 02։15-ի սահմաններում նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 23-ամյա Գարեգին Ե․-ին, 34-ամյա Դավիթ Բ․-ին և 21-ամյա Դավիթ Մ․-ին, ովքեր, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված հասցեի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ անցորդների և ոստիկանության ծառայողների հասցեին:
Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխված Դավիթ Մ․-ն այնտեղ նույնպես իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, շարունակել է հնչեցնել հայհոյանքներ և ձեռքով հարվածել է աշխատասենյակի դռան ապակուն, որի հետևանքով վնասվել է վերջինիս ձեռքը և կոտրվել է աշխատասենյակի դռան ապակին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունում Դավիթ Բ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կտրոց (ռեզակ):
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու
Կրակոցներ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. Լուսանկար
Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. կան ձերբակալվածներ